Ծնվեց Իրանում, բայց մնաց հավատարիմ ու ծառայեց միայն իր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ. ո՞վ է այն ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅԸ, ով եղել է աշխարհի ամենահայտնի նվագախմբերի ԴԻՐԻԺՈՐԸ

Ծնվեց Իրանում, բայց մնաց հավատարիմ ու ծառայեց միայն իր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ. ո՞վ է այն ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅԸ, ով եղել է աշխարհի ամենահայտնի նվագախմբերի ԴԻՐԻԺՈՐԸ

Լորիս Հայկազի Ճգնավորյան (հոկտեմբերի 13, 1937, Բորուջերդ, Lorestan Province, Իրան), ժամականակից իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր։

Ծնվել է Իրանում 1937 թվականին։ 1950-1954 թվականներին սովորել է Թեհրանի կոնսերվատորիայում (ջութակի բաժին), 1961 թվականին ավարտել Վիեննայի երաժշտական ակադեմիայի, ջութակի և կոմպոզիցիայի բաժինները, 1963-1964 թվականներին կատարելագործվել Ձալցբուրգի Մոցարտեումում և 1965-1966 թվականներին՝ Միչիգանի համալսարանում։

1970-1975 թվականներին՝ Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրեն և ներկայացուցիչ-կոմպոզիտոր, օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, Փեհլևի մշակութային հիմնադրամի գլխավոր երաժշտական տնօրեն։ 1975 թվականից ապրել և աշխատել է Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում:

1978 թվականին Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստիտուտը։ 1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 2010 թվականից ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։

Գրել է 5 օպերա, Ռեքվիեմ և բազմաթիվ երաժշտական ստեղծագործություներ։ 1988 թվականի Մեծ երկրաշարժից հետո ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան և 1991 թվականին ոտքով քայլել է մինչև Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի, այդ օրերին նկարահանվեց մի կինոնկար՝ «Ուխտագնացություն դեպի Գյումրի», որի սցենարի հեղինակը Հրաչուհի Տատուրյանն էր։

Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստանի անկախության ճանաչման գործում, նա այդ օրերիրին կազմակերպեց ﬔծ համերգ՝ «Այո Անկախությանը» ի նպաստ ժողովրդի կողմից