«Չթողնե՛ք, որ թոռներս մոռանան իրենց ՀԱՅԿԱԿԱՆ արմատները». ո՞վ է իտալական տիեզերագնացության ՀԱՅ ԱՐՔԱՆ, ով երես չթեքեց իր ՀԱՅՐԵՆԻՔԻՑ

«Մի թողեք, որ իմ թոռները մոռանան իրենց հայկական արմատները եւ այն սերը, որ ես մշտապես տածել եմ հայրենիքիս հանդեպ»:
Տիգրան Շրիրնյան անունը այսօր շատ բան է սշասում, գուցե երիտասարդ սերունդը չի հիշում, բայց այս մեծ հայորդին, ով դարձավ իտալական ռազմական օդուժի գեներալը, ով տիեղերք ուղարկեց իտալական առաջին արբանյակը: Բայց հայորդին անմասն չմնաց նաև իր հայրենիքին ծառայելուց , Տիեզերքը նվաճած աշխարհի քաղաքացին երբեք չմոռացավ իր արմատները, հայոց լեզուն եւ այն հրաշագեղ երկիրը, որ կոչվում է հայրենիք ու Հայաստան:

Տիգրան Շիրինյանը իսկույն տեր կանգնեց հայրենիքին պատուհասած` 1988 թ. ավերիչ երկրաշարժի ցավին ու հոգսին։ Նրա նախաձեռնությամբ երկրաշարժից անմիջապես հետո իտալացիները ձեռք բերեցին եւ Հայաստան առաքեցին «Վիլլաջիո Իտալիա» բնակավայրի շենքերի տանիքներին անհրաժեշտ շինանյութ, իսկ Բերգամո քաղաքի եկեղեցական «Frati Camilliani» հաստատության՝ մինչ օրս Աշոցքում գործող հիվանդանոցներում Շիրինյանը ստեղծեց լաբորատորիաներ՝ անհրաժեշտ սարքավորումներով։

Իտալական ռազմական օդուժի եւ տիեզերագիտության խոշորագույն մասնագետ, Իտալիայի ռազմական ավիացիայի գեներալ, պրոֆեսոր Տիգրան Շիրինյանը չէր կարող անմասն մնալ հայրենիքում իրականացվող գիտական ծրագրերից, մանավանդ Հայաստանն առաջնակարգ դիրքերում էր տիեզերքի ուսումնասիրության հարցերում եւ այդ ասպարեզում աշխարհին հայտնի լուրջ գիտական ներուժ ու գիտնականներ ուներ։

1999-2001 թթ. Տիգրան Շիրինյանն սկսում է ծրագրեր իրականացնել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ), սակայն տարիքն ու հիվանդությունը խոչընդոտեցին դրանց հետագա իրականացմանն ու զարգացմանը։ Նրա ջանքերով, Եվրամիության նյութական եւ բարոյական աջակցությամբ ՀՊՃՀ-ում ներդրվել է «Pregetto Tempus Tacis»-ի տիեզերագիտական նորագույն ծրագիրը, որում ներառվել են ուսանողական դասընթացներն ու դասախոսների վերապատրաստումը։