Այոոոո Դավիթ Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ

Բիշքեկում ընթացող սամբոյի աշխարհի 2022թ. առաջնության մրցումային երկրորդ օրը հայ մարզիկներից մրցապայքարի մեջ են մտել 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը և 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Ցավոք, Մահինյանը պարտվել է առաջին իսկ գոտեմարտում և դուրս մնացել պայքարից, իսկ Դավիթը հաղթել է ֆրանսիացուն (3:1), վրացուն (1;1), ադրբեջանցուն (5:4) և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա պայքարելու է ռուսաստանցի Սերգեյ Րյաբովի հետ:

Եզրափակիչ գոտեմարտերը սկսվելու են Երևանի ժամանակով 16:00-ին: – infoport

Link.