Թուրքիայի տնտեսության գահավիժումը . լիրան դարձավ աշխարհում ամենաշատ արժեզրկվшծ դրամական միավորը

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Նոյեմբերի 23-ին 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 13․42-ի։

Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցել նաև եվրոյի ու ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/15 լիրա փոխարժեքով։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ հասնելով 18-ի։

Նշենք, որ թուրքական լիրան նախօրեին դարձել է աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը։ Արժեզրկման հերթական ռեկորդները գրանցվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տնտեսության վերաբերյալ հայտարարություններից հետո։

Հիշեցնենք՝ երեկ Ստամբուլում և Անկարայում ուշ երեկոյան հակաէրդողանական ցույցեր էր սկսել թուրքական լիրայի արժեզրկման և երկրում գնաճի ֆոնին:

Մասնակիցները պшհшնջել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ղեկավարած իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հրաժարականը

Թուրքիայի տնտեսության գահավիժումը . լիրան դարձավ աշխարհում ամենաշատ արժեզրկվшծ դրամական միավորը

Be the first to comment on "Թուրքիայի տնտեսության գահավիժումը . լիրան դարձավ աշխարհում ամենաշատ արժեզրկվшծ դրամական միավորը"

Leave a comment

Your email address will not be published.


*