Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել . Դեմիրթաշ

Թուրքիայում ավելի քան երեք տարի шնшզшտnւթյшն մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը թուրքական Artı TV-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, թե «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել։ Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

Դեմիրթաշն ընդգծել է, որ պետության ներսի ուժային կենտրոններն այլևս չեն աջակցելու Էրդողանին և չեն դառնալու նրա հшնց шկիցը։

ԺԴԿ-ի նախկին առաջնորդը խոսել է նաև «հետէրդողանական» Թուրքիայում նոր կառավարման համակարգի կառուցման գործում քրդերի և կուսակցության հնարավոր դիրքորոշման մասին։

«Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է, որ դիրքավորված է գործող դաշինքներից դուրս։ Ո՛չ ընտրական գործընթացի ժամանակ, ո՛չ ընտրություններից հետո ԺԴԿ-ն ու քրդերը տրիբունայից չեն հետևելու, թե ինչ է կատարվում։ Ընդհակառակը՝ կուսակցությունը՝ որպես քաղաքականության կառուցողական տարր, լինելու է այդ գործընթացի կենտրոնում։ Չի կարելի թույլ տալ, որ, ինչպես մեկ դար առաջ, երբ հանրապետությունը գրեթե նորից էր կառուցվում, քրդերը և մյուս հատվածները կրկին դուրս մղվեն և անտեսվեն»,-ասել է Դեմիրթաշը։

Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել . Դեմիրթաշ

Be the first to comment on "Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել . Դեմիրթաշ"

Leave a comment

Your email address will not be published.


*