Քաշաթաղում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա

Արցախի գրավյալ տարածքներում ադրբեջանցների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ազերիշիգ» էներգաբաշխիչ ընկերության աշխատակից 1988 թվականին ծնված Մահիր Ռամիզ օղլու Աբիլովը Արցախի գրավյալ Քաշաթաղի շրջանում (Լաչին) ծառայողական պարտականությունները կատարելիս պայթել է հակահետևակային ականի վրա։ Տեղի դատախազությունը հայտնում է, որ դեպքի վայրի զննություն է կատարվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են այլ գործողություններ։

Նշվում է, որ Մահիր Աբիլովի աջ ոտքն անդամահատվել է։ Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն։ Հավելենք՝ նախօրերին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021-ի նոյեմբերի 22-ը ականի վրա պայթելու հետևանքով մահացել կամ վիրավորում է ստացել շուրջ 180 ադրբեջանցի, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք։

Աղբյուրը՝ factor.am

Քաշաթաղում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա

Be the first to comment on "Քաշաթաղում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա"

Leave a comment

Your email address will not be published.


*