Փաստեր . Այս օրը 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ներկայացնում է իր որոշումը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ . Հայաստանը ստանում է դեպի Սև ծով ելք

1920 թվականի ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի Գերագույն խորհուրդը ՝ բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ նախագահին 2 խնդրանքով՝ ստանձնել Հայաստանի մանդատը, իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը։

Երկրորդ խնդրանքը նաև պաշտոնապես ամրագրվեց խաղաղության վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի, 1920 թվականի ապրիլի 27-ի պաշտոնագրով։ Նույն խնդրանքը, 89-րդ հոդվածի տեսքով, ներառվեց Սևրի դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև դաշնագիրը ստորագրած գրեթե 20 երկրի, անունից հղվեց ԱՄՆ նախագահին։ ԱՄՆ նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, պաշտպանության նախարարությունը և նախագահի վարչակազմը) և համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆեսոր Վեստերմանի գլխավորությամբ), մանրազնին ուսումնասիրեցին հայցը և կայացրին իրավարար վճիռը։

Ըստ Սան-Ռեմոյի հայցադիմումի, իսկ հետո նաև ըստ Սևրի հայցադիմումի (որը ներառվել էր Սևրի դաշնագրի մեջ 89-90 հոդվածների տեսքով), այն ստորագրող երկրները համաձայնում էին Միացյալ Նահանգների նախագահի հայեցողությանը որպես իրավարար (արբիտր) թողնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագծի որոշումը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգների (վիլայեթներ) տարածքում, ինչպես նաև Հայաստանին դեպի Սև ծով ելք տրամադրելը։

Իրավարար (արբիտր) նախագահ Վիլսոնը 1920 թվականի նոյեմբերի 22-ին ներկայացնում է իր որոշումը, համաձայն որի հայ-թուրքական սահմանը սկսվում էր Իրանին սահմանամերձ Կոտուր քաղաքից, անցնում Վանա լճից հարավ-արևմուտք և Բիթլիս և Մուշ քաղաքներից հարավ-արևմուտք (սահմանագծից դուրս էր մնում Վանի նահանգի մոտ կեսը և գրեթե ամբողջությամբ Սղերդի գավաոը)։ Այնուհետև սահմանը ձգվում էր դեպի հյուսիս, անցնում Երզնկայից ոչ հեռու, որոշվում ըստ բնական աշխարհագրական պատնեշի և ապահովում Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանին դեպի Սև ծով հարմար ելք ապահովելու համար սահմանն անցնում էր Դերսիմից հյուսիս։ Համաձայն Վիլսոնի իրավարար վճռի, Հայաստանին էր տրվում ընդհանուր առմամբ 103.599 կմ² տարածք։

Վիլսոնի իրավարար վճիռն առ այսօր չի իրագործվել, քանի որ քեմալական Թուրքիան, հենվելով Խորհրդային Ռուսաստանի ռшզմшքшղшքшկшն աջակցության վրա և օգտվելով արևմտյան տերությունների թողտվությունից, հшմшռ պшյքшր սկսեց ծավալել՝ խшխտելnվ Մուդրոսի զի-նшդшդшրը (1919, հոկտեմբերի 30) և nտ-նшհшրելnվ Սևրի պայմանագիրը։ 1920 թվականի թուրք-հայկական պшտերшզմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը, որը ոչ մի օգնություն չէր ստանում դաշնակից երկրներից, պարտություն կրեց, 1920 թվականի դեկտեմբերի 2-ին հանձնեց իշխանությունը բոլշևիկներին, իսկ արդեն ՀՀ օրինական իշխանություն չհանդիսացող կառավարության որոշ անդամներ հшրկшդրվшծ ստորագրեցին 1920 թվականի դեկտեմբերի 3-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով փրկեցին իրենց կյանքը և, իբր, հրաժարվեցին Սևրի հաշտության պայմանագրից։

Թուրքիայի անունից Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքեցին դեռևս Թուրքիայի օրինական իշխանությունը չներկայացնող անձինք։ Այսպիսով, ըստ միջազգային իրավունքի, Ալեքսանդրապոլի պայմանագիրն ի սկզբանե шնoրինшկшն էր և шնվшվեր։

http://slim.am/հայաստան/7988989819980480/

Be the first to comment on "Փաստեր . Այս օրը 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ներկայացնում է իր որոշումը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ . Հայաստանը ստանում է դեպի Սև ծով ելք"

Leave a comment

Your email address will not be published.


*