«Մեր թուրք գործընկերները սնուցում են թուրքերին միասնության գաղափարը, դա նորմալ է». Պեսկովը՝ ՌԴ շրջանների՝ «թյուրքական աշխարհի» քարտեզում հայտնվելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը մեկնաբանել է, ՌԴ շրջանների՝ «թյուրքական աշխարհի» քարտեզում հայտնվելու մասին լուրը:

«Մեր թուրք գործընկերները սնուցում են թուրքերին միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բան, որի համար ես կարող եմ ափսոսանք հայտնել , որը դեռևս չկա , դա քարտեզի վրա թյուրքական աշխարհի կենտրոնում մեծ կարմիր աստղն է ։ Քանի որ այն Թուրքիայում չէ, եւ այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում, ցանկացած թուրքի համար այդ սուրբ վայրում, որտեղից նրանք սերել են։ Ես դա ասում եմ , որպես թուրքագետ:»,- ասել Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Հիշեցնենք ՝ Ստամբուլում կայացած Թյուրքական խորհրդի գագաթնաժողովից հետո , Թուրքիայի «Ազգшյնшկան շարժում կուսակցության» (Գորշ գшյլեր) նախագահ Դևլեթ Բահչելին, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած կուսակցության հետ դաշինքի կազմում է , Էրդողանին նվիրել է բավականին ուշագրավ քարտեզ , որտեղ Սիբիրը ներառված է Թուրքիայի կազմում:

«Մեր թուրք գործընկերները սնուցում են թուրքերին միասնության գաղափարը, դա նորմալ է». Պեսկովը՝ ՌԴ շրջանների՝ «թյուրքական աշխարհի» քարտեզում հայտնվելու մասին

Be the first to comment on "«Մեր թուրք գործընկերները սնուցում են թուրքերին միասնության գաղափարը, դա նորմալ է». Պեսկովը՝ ՌԴ շրջանների՝ «թյուրքական աշխարհի» քարտեզում հայտնվելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*