Հաղթանակ . Հենրիկ Սահակյանի փայլուն հաղթանակը թուրք բռնցքամարտիկի նկատմամբ . (տեսանյութ)

Եվս երկու հայ բռնցքամարտիկ մեդալ ապահովեցին Բուդվայում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի առաջնությունում՝ ընդ որում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք բռնցքամարտիկի նկատմամբ:

¼ եզրափակիչում Չինար Մեհմեթանի հետ մենամարտում Սահակյանը բավականին գրագետ մարտ անցկացրեց: Նա աննդհատ նախաձեռնողի դերում էր ու մրցակցին զրկել էր ազատ գործելու հնարավորությունից: Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:

Գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, թեպետ այս դեպքում իսպանացի բռնցքամարտիկի հետ պայքարը համառ ու բարդ ստացվեց: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց 3:2 հաշվով: Երկրորդում արդեն նախապատվություն մեզ տվեցին 5 մրցավարներից 4-ը:

Նույն պատկերը կրկնվեց նաև 3-րդ ռաունդում, արդյունքում Իսրայելյանը հաղթեց 4:1 հաշվով: Այս պահին Հայաստանը կիսաեզրափակիչում ունի 3 մասնակից:

Հենրիկ Սահակյանի փայլուն հաղթանակը թուրք բռնցքամարտիկի նկատմամբ

blob:https://web.facebook.com/393cc0fa-6992-40b8-9056-92fca9430f8e

Հաղթանակ . Հենրիկ Սահակյանի փայլուն հաղթանակը թուրք բռնցքամարտիկի նկատմամբ . (տեսանյութ)

Be the first to comment on "Հաղթանակ . Հենրիկ Սահակյանի փայլուն հաղթանակը թուրք բռնցքամարտիկի նկատմամբ . (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*