Հոկտեմբերի 5-ին զանգեց ուրախ-ուրախ. «Սեդ եկել են մեզ նկարելու Hetq-ից։ Ամեն օր հետևում էի հեռուստացուցին ու սպասում, ԳԵՎՆ էլ տեսնում էր, որ եթեր չեն տալիս ասում էր … Սեդուլ Ջավախյան

Սեդուլ Ջավախյանը գրում է. 1 տարի առաջ՝ հոկտեմբերի երեքը կամ չորսն էր, պատ երազմի օրերն էին և մենք չգիտեինք, թե եղբայրս՝ ԳԵՎԸ, Ղարաբաղի ո՞ր հատվածում է, չէր ասում…միայն գիտեինք, որ թաքս տոցում է՝ թշ նամուց հեռու։ ԳԵՎՈՐԳԻՍ հետ էի հեռախոսով խոսում։ Խնդրեցի, որ երբ գան իրենց նկարելու անպայման ինքն էլ նկարվի, որ գոնե էդպես տեսնենք իրեն, քանզի

վերջին անգամ իրար տեսել էինք 2020 թվականի հուվարի իննին։ Հոկտեմբերի հինգին զանգեց ուրախ-ուրախ. «Սեդ եկել են մեզ նկարելու Hetq-ից։ Ահագին ոսել եմ , ձեզնից էլ եմ պատմել։ Ազգանունս էլ ծանոթ էր իրենց, ասեց էս-էս մարդուն ճանաչում ես? Համ էլ պապայի համար անակնկալ ունեմ էդ video-ի մեջ։ Կտան եթեր կտեսնեք»։ ՈՒրախությանս չափ չկար, ամեն օր

սպասում էի, մտովի պատկերացնում էի սցենարներ, թե ինչ ա խոսում, ոնց ա խոսում…տեսնես նիհարել ա, թե չաղացել…. Ամեն օր հետևում էի հեռուստացուցին և սպասում, ԳԵՎՆ էլ տեսնում էր, որ եթեր չեն տալիս ասում էր դե երևի շատ եմ կատակներ անում ի վերջո պատ երազմ ա , սակայն ես ծիծաղում եմ…. Անցած տարի այս օրերն էր…ՄԵՆՔ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆՔ….(ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ….) Հ.Գ. Լուսնակնարները արված են պա տերազմի ժամանակ հենց այդ թաք ստոցից։

https://armrususa.ru/2021/10/20/հոկտեմբերի-5-ին-զանգեց-ուրախ-ուրախ-սեդ/

Be the first to comment on "Հոկտեմբերի 5-ին զանգեց ուրախ-ուրախ. «Սեդ եկել են մեզ նկարելու Hetq-ից։ Ամեն օր հետևում էի հեռուստացուցին ու սպասում, ԳԵՎՆ էլ տեսնում էր, որ եթեր չեն տալիս ասում էր … Սեդուլ Ջավախյան"

Leave a comment

Your email address will not be published.


*