ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարտերն ընթանում են հայկական շրջաններից փոքր ինչ հեռու». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լիբանանում կտրուկ սրվեց իրավիճակը։ Անհայտ անձինք գրոհել են Բեյրութի կենտրոնական հատվածը,կրակ բացելով ցուցարարների ուղղությամբ ։ Փողոցներում տեղի են ունենում լայնածավալ մարտեր՝ դիպուկահարների և նռնականետերի կիրառմամբ։ “Հեզբոլլայի” և “Համասի” ներկայացուցիչները հայտարարել են, որ կապ չունեն տեղի ունեցածի հետ և հորդորում են բնակիչներին դուրս չգալ։ Լիբանանյան բանակայինները պաշտոնապես զգուշացրել են, որ ոչնչացնելու են յուրաքանչյուրին, ով զենքով կհայտնվի Բեյրութի փողոցներում։ Լիբանանի կառավարությունը հայտնել է՝ 6 սպանվածի և մի քանի տասնյակ վիրավորների մասին։ … Ես շտապ կապ հաստատեցի մեր հայրենակիցների հետ, ովքեր բնակվում են Բեյրութում։

Հայտնում են տեղից, որ իրավիճակը քաղաքում շատ լարված է, սակայն տեղեկություն՝ հայազգի զոհերի մասին չկա։ Մարտերը ընդանում են հայկական շրջաններից փոքր ինչ հեռու ։ Ոչ ոք չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում։ Շարունակենք հետևել զարգացումներին։ Հայաստանի իշխանությունները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ պատրաստ լինել, հարկ եղած դեպքում կիրառել բոլոր միջոցները հայերի անվտանգության ապահովման համար և եթե պետք լինի շտապ տարհանման գործընթաց սկսել՝ Բեյրութից։ … Պատճառների մասին կխոսենք հետո։ ՀԳ. Այս պահին փողոցային մարտերը դադարել են։ Բանակը “մաքրում է” գրոհայիններից Բեյրութը։

https://www.armlife.am/news/169485.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *