Երեկ կորոնավիրուսից ևս մեկ ծննդկան է մահացել. Անահիտ Ավանեսյան

COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիություն պլանավորողների և հղիների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հղիներին:

Ցավոք, երեկ COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել: Եւ չնայած մեր մասնագետների գործադրած հսկայական ջանքերին, չհաջողվեց փրկել երիտասարդ կնոջ կյանքը»,- գրել է Ավանեսյանը:

Ավելի վաղ նախարարը հայտնել է, թե շատ երկրներում հղիները ակտիվ կեպով պատվաստվում են ու կարդացել է, որ պատվաստանյութի արդյունքում ստեղծված հակամարմինները նաև անցնում են երեխային, այնուհետև իմունիտետային շերտ են ձևավորում։

«Հղիները պատվաստվում են, քանի որ «դելտա» շտամը յուրահատկություն ավելացրեց. եթե նախկինում հղիների մոտ նկատում էինք թեթև ընթացք, ցավոք սրտի, այդ տենդենցը չի պահպանվում, այսօր էլ մեր հիվանդանոցները շարունակում են ընդունել բավական մեծ թվով հղի կանանց, ովքեր ունեն թոքաբորբ ու գրանցեցինք մահ», – ասել էր նախարարը։

Երեկ կորոնավիրուսից ևս մեկ ծննդկան է մահացել. Անահիտ Ավանեսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *