Պուտինի հետ բանակցություններում Էրդողանը կրել է պարտություն . Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Սիրիայում առկա իրավիճակին և այդ իրավիճակը վերագրել Պուտինի հետ Սոչիում ունեցած բանակցությունների ժամանակ Էրդողանի կրած պարտությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավութօղլուն նշել է Halk TV-ին տված հարցազրույցում:

«Եթե Սիրիայում առկա խնդիրները շարունակվում են, դա նշանակում է, որ հարգարժան նախագահ Էրդողանը Սոչիում բանակցությունների ժամանակ տանուլ է տվել: Առանց Պուտինի աջակցության Սիրիայի ռեժիմը չի կարող տեղից շարժվել»,- ասել է նա:

Պուտինի հետ բանակցություններում Էրդողանը կրել է պարտություն . Դավութօղլու

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *