ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ միջադեպ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հոր ընկերությունում. ղեկավարը ծեծել է հաճախորդին

Ուշագրավ միջադեպ է կատարվել ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագը» ընկերությունում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Զիգզագ» ՍՊԸ պատկանող Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 24 հասցեում գործող «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութ-սրահի ղեկավար, Հրաչյա Հովհաննիսյանը 2021թ. հուլիսի 26-ին աշխատանքն իրականացնելիս, սխալ օդակլանիչ առաքելու հարցի շուրջ լեզվակռիվ է ունեցել վաճառասրահի հաճախորդ Էլլա Հովհաննիսյանի հետ:

Արդյունքում վեճը այն աստիճան է թեժացել, որ հաճախորդն ընկերության ղեկավարի վարքը ընդգծելու համար պայուսակից հանել է բջջային հեռախոսը և տեսանկարահանել է միջադեպը: Հրաչյա Հովհաննիսյանը, տեսնելով, որ իրեն նկարում են, կնոջից վերցրել է բջջային հեռախոսը և ձայնագրությունը ջնջելու նպատակով, ձեռքերով հարվածներ է հասցրել Էլլա Հովհաննիսյանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Այս արարքի համար պատգամավորի հոր ընկերության ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրիքի 118-րդ հոդվածի հատկանիշներով ծեծ եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորարությամբ երկրից չհեռանալու մասին:

Քնար Մանուկյան

https://armlur.am/1141051/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *